Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.12.2018 | 00:01

Հնարավո՞ր է արդյոք, որ մեկը կրակը պահի իր գոգի մեջ և շորը չայրի, կամ որևէ մեկը բոբիկ քայլի կայծ ու կրակի միջով և իր ոտքերը չայրի, այդպես էլ անհնարին է որևէ մեկին մտնել ամուսնացած կնոջ ծոցը և առանց պատժի մնալ. ով էլ որ մերձենա նրան, չի արդարացվելու։ Զարմանալու ոչինչ չկա, եթե մեկը բռնվի գողության մեջ. գողանում է, որպեսզի հագեցնի իր քաղցած անձը, բայց եթե բռնվեց, պիտի յոթնապատիկ տուժի և անձը փրկելու համար պիտի տա իր ողջ ունեցվածքը։


Առակներ 6. 27-31

Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ